Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Ռուբեն Սևակի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդես

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Ռուբեն Սևակի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդես
29.02.2016 | 11:02

Փետրվարի 28-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում տեղի ունեցավ ոգեկոչման հանդես` նվիրված նահատակ բանաստեղծի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը: Այնուհետև ցուցադրվեց «Շողակաթ» Հ/Ը կողմից նկարահանված ֆիլմը` նվիրված Ռուբեն Սևակի կյանքին և նահատակության պատմությանը: «Ռուբեն Սևակ առեղծվածային բանաստեղծը» խորագիրը կրող բանախոսությամբ հանդես եկավ գրականագետ, ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: Ցերեկույթի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի կատարմամբ հնչեցին Ռ. Սևակի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Մեծարենցի և Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններից: Հանդեսի երաժշտական բաժնում ելույթ ունեցան «Հայաստանի նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտները: Ոգեկոչման հանդեսը եզրափակվեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի օրհնության խոսքով:

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ